ԲԼՈԳ
Աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքներ
Երևանը հայտնվել է աշխարհի լավագույն գիշերային կյանք ունեցող քաղաքների տասնյակում։ Լուսավորված փողոցներ, գինու ու ջազի մեղմությամբ պատված երեկոներ՝ այն տրամադրությունը, որի շնորհիվ մեր քաղաքը ճանաչվում է, որպես անփոխարինելի գիշերային ուղղություն։
Եթե երբևէ մտածել եք, թե ինչպես է Երևանը համեմատվում աշխարհի գիշերային կյանքով հայտնի քաղաքների հետ, ուրեմն ահա հաճելի լուր․ Condé Nast Traveller India ամսագիրը գիշերային կյանքի վերաբերյալ իր նոր հոդվածում Երևանը դասակարգել է 7-րդ հորիզոնականում՝ որպես գիշերային ակտիվ կյանք ունեցող քաղաք։ Գնահատումը կատարվել է մի շարք չափանիշներով՝ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի հաշվով բարերի և փաբերի քանակը, խմիչքների գները, վայրերի առցանց վարկանիշները, ինչպես նաև դրանց աշխատանքային ժամերը։
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Աշխարհի լավագույն քաղաքները գիշերային կյանքի համար»։
17 November 2025