ԲԼՈԳ

Card image cap

Էրեբունի-Երևան 2807


Սիրահարվելու քաղաք


Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2807-ամյակը՝ շքեղ միջոցառումներով ու տոնական տրամադրությամբ։ Տոնը նշվում է «Էրեբունի - Երևան 2807․ Սիրահարվելու քաղաք» խորագրով` շեշտելով այն սերը, ջերմությունն ու պատմությունը, որ քաղաքը փոխանցում է իր բնակիչներին և հյուրերին։
Տոնի շրջանակում կանցկացվեն մի շարք փառատոներ, երաժշտական միջոցառումներ և տոնական համերգներ։


🎉 ՓԱՌԱՏՈՆԵՐ

  • «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն 🎈
    📅 Հոկտեմբերի 10
    📍 Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածք
  • Գարեջրի փառատոն 🍻
    📅 Հոկտեմբերի 11
    📍 Դիանա Աբգարի անվան պուրակ
    🕕 18:00–23:00
  • Գինու փառատոն 🍷
    📅 Հոկտեմբերի 12
    📍 Հյուսիսային պողոտա
    🕛 12:00–23:00

🎶 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ՝ ՈՂՋ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 

📅 Հոկտեմբերի 12-ին Երևանը կվերածվի մեծ բացօթյա բեմի։ Քաղաքի տարբեր հատվածներում կանցկացվեն համերգներ՝ տարբեր երաժշտական ժանրերով։

  • 🎷 Ջազային մեղեդիներ
    📍 Գաֆէսճյան քանդակների պարտեզ (Կասկադ)
    🕛 12:00–21:00

  • 🎤 Էստրադային համերգ
    📍 Շառլ Ազնավուրի հրապարակ
    🕐 13:00–17:00
  • 🎸 Ռոք համերգ
    📍 Դիանա Աբգարի անվան պուրակ
    🕐 13:00–22:00
  • 🎻 Դասական համերգ
    📍 Ազատության հրապարակ
    🕔 17:00–20:30


🎆 Եզրափակիչ համերգ՝ Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ

📍 Հանրապետության հրապարակ
🕘 21:00

Տոնական օրը կամփոփվի Հանրապետության հրապարակում։ Երեկոյան 21:00-ին այստեղ կկայանա եզրափակիչ համերգը, որի ընթացքում ելույթ կունենա սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը։ Համերգը կեզրափակվի շքեղ հրավառությամբ։ 🎇


💖 Եկե՛ք տոնենք, երգենք ու կրկին սիրահարվենք Երևանին:

08 October 2025