ԲԼՈԳ

Card image cap

Երևանի Գինու Օրեր փառատոն 2025 /ուղեցույց/


Սարյան փողոց: Գինեսերների այցելության պարտադիր վայր Երևանում


Սարյան փողոցը դարձել է գինեսերների այցելության հիմնական վայրը՝ ի շնորհիվ այստեղ տեղակայված գինետների, որտեղ ներկայացված են տեղական գինիների հարուստ ընտրանին:

Սարյան փողոցում է հյուրընկալվում նաև Երևանի Գինու օրեր ամենամյա փառատոնը, որը նպատակ ունի ներկայացնել հայկական գինին և դրա պատմական նշանակությունը Հայաստանի և ամբողջ աշխարհի համար, քանի որ Հայաստանը համարվում է գինեգործության բնօրրանը: Փառատոնին ներկայացված են լինում երկրի գինեգործները իրենց գինիների հարուստ տեսականիով:

Երևանյան ամենամեծ միջոցառումը վայելելու համար, ստորև կարող եք գտնել ուղեցույց, որը կծանոթացնի ձեզ գործող փաթեթների, սպասվող իրադարձությունների ու առաջարկների հետ:


Երևանի Գինու Օրեր 2025  փառատոնի մուտքը

Փառատոնի մուտքն անվճար է, բայց եթե այցելուները ցանկանում են գինի համտեսել, ապա անհրաժեշտ է գնել «Գինի վայելելու փաթեթ», որն իր մեջ ներառում է կտորից պայուսակ, բրենդավորված գինու բաժակ, 12 տոմսեր և տեղեկատվական թռուցիկներ: 

Փառատոնի համար կարող եք ձեռք բերել՝

  • Տոմսեր /3000 դրամ - 12 հատ/
  • Գինի վայելելու փաթեթ /12000դրամ/
  • «Գինի վայելելու փաթեթի» նվեր քարտ /12000դրամ/
  • Բրենդավորված գինու բաժակ /4000դրամ/

Ինչու պետք է մասնակցել Երևանի Գինու Օրեր փառատոնին?

Գինու համտես - Վայելել յուրահատուկ գինիները՝ զգալով հազարամյակների պատմություն ունեցող հայկական գինեգործության ավանդույթները: Դուք հնարավորություն կունենաք ընտրել  ներկայացված 1000-ից ավել հայկական գինետեսակներից որևէ մեկը և բացահայտել տեղական և միջազգային ճանաչում ունեցող գինիների համերն ու բույրերը:

Հիշողություններ, որոնք կմնան հավերժ - Գինու Օրերը լցված են գույներով ու ժպիտներով: Կարող եք նկարվել լուսանկարվելու համար առանձնացված գոտում՝ անմահացնելով լավագույն հիշողությունները:

Վիճակահանություն - Գինու օրերը ոչ միայն լցված է գինու համտեսով, այլ բազմաթիվ անակնկալներով: Մասնակցեք խաղարկությանը և հնարավորություն ունեցեք շահելու 200 նվերներից մեկը՝ հայկական գինիներից սկսած մինչև փառատոնի յուրօրինակ առաջարկները:

Նոր բացահայտումներ գինու մշակույթի մասին
- Դուք կկարողանաք բացահայտել Հայաստանի գինեգործության ավանդույթները: Դուք կիմանաք գինու անցյալի և ներկայիս պատմությունները կարասների միջոցով: Իմիջայլոց, փառատոնի լոգոն ձևավորվել է իրական կարասի եզրագծերի նմանությամբ, որը մեզ է հասել Ք.ա. 10-9-րդ դարերից Դվինում կատարված պեղումների արդյունքում:


Ինչ ակնկալել?

Փառատոնին ներկայաված կլինեն լավագույն գինիները, որոնցից յուրաքանչյուրն ունի ուրույն ստեղծման պատմություն, ինչպես այն վայրերը, որտեղ պատրաստվում են գինիները: Գինեպնակում կգտնեք թե կարմիր, թե սպիտակ գինիների տեսակներ:

Փառատոնում առանձնացված կլինեն չորս գոտիներ՝

  • Գինու գոտի

  • Սննդի գոտի

  • Բարեգործական գոտի

  • Երաժշտական գոտի

Գինու գոտի

Գինու գոտին իրենից ենթադրում է ոչ միայն գինու համտես, այլ նաև հարթակ հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու համար: Այս հարթակն ամեն տարի ընդլայնվում է ՝ ներգրավելով նորանոր գինեգործների: 

Սննդի գոտի

Լավ գինին պետք է համտեսել համեղ ուտեստներով: Համերի այսպիսի համադրություն ունենալու համար ստեղծվել է առանձնացված սննդի գոտի, որտեղ ներկայացված կլինեն տասնյակ ռեստորաններ: 30-ից ավելի սննդի տաղավարներում այցելուները կարող են գտնել և համտեսել նախընտրած ուտեստները սիրելի գինիների համադրությամբ:

Երաժշտական գոտի

Երաժշտական գոտին տեղակայված կլինի Թումանյան-Փարպեցի խաչմերուկում: Այցելուները հնարավորություն կունենան վայելելու սիրելի երաժշտական կատարումներ:

Բարեգործական գոտի
Կարևոր զբոսաշրջային ու տնտեսական միջոցառում լինելուց զատ, փառատոնը նաև հարթակ է հանդիսանում մի քանի բարեգործական կազմակերպությունների համար: Միջոցառման ընթացքում, այս կազմակերպությունները վաճառում են իրենց արտադրանքները բարեգործական ֆոնդը ավելացնելու նպատակով:


Փառատոնի օրակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ Երևանի Գինու Օրեր 2025 Օրակարգ:


13 May 2025