ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1936
Էրիվան քաղաքի անվանումը, որը նրա ռուսերեն անվանումն էր, պաշտոնապես փոխարինվեց Երևանով։
1936 թվականի օգոստոսի 17-ին ԽՍՀՄ Կենտրոնական գործադիր խորհուրդը որոշեց մինչ այդ կիրառվող «Էրիվան» անվանումը փոխարինել «Երևան» անվանումով:
ԱՅԼ
2007
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը սկսվել էր 2002թ.-ին:
2008
Սեպտեմբերի 29-ին շահագործման հանձնվեցին Երևանի համար երկու շատ կարևոր ճանապարհաշինական հանգույցներ՝ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ստորգետնյա անցումը և Սարալանջի խճուղու հարակից ճանապարհները։