ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1887
1887 թվականին Ներսես Թաիրյանը Երևանում սկսեց կոնյակի արտադրությունը։
Հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները սկիզբ են առնում 1887 թ.-ից, երբ վաճառական Ներսես Թաիրյանը գործարկեց Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1894թ.-ին Թաիրովի գործարանում առաջին անգամ հայտնվեց Ֆրանսիական կոնյակի «զարմիկը»` հայկական կոնյակը, որը իր ստեղծման պահից, չկրկնելով ֆրանսիականը, գնաց իր ուղիով և շուտով ստացավ միջազգային ճանաչում:
1899 թ.-ին «Շուստով և որդիներ» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին ընկերությանը շնորհվեց Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ:
1902թ.-ին գինեգործ Մ.Մուսինյանցի կողմից ստեղծվեց հայկական առաջին տեսակավոր` «Ընտիր» կոնյակը, որը 1907թ. միջազգային ցուցահանդեսում (Ֆրանսիայի Բորդո քաղաքում) արժանացավ բրոնզե մեդալի: