ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1765-1766


Էրիվանի խանության կառավարիչ Հուսեյն Ալի Խանը կառուցեց քաղաքի ամենամեծ մզկիթը՝ Գյոյ-ջամին (Կապույտ մզկիթ): 20-րդ դարի սկզբին այն Էրիվանի յոթ գործող մզկիթներից մեկն էր: Մզկիթի վերականգնումը 1996-1999թթ. ֆինանսավորվել է Իրանի կողմից:


Ողջ համալիրը զբաղեցնում է 7000 քառակուսի մետր տարածք, ներառում է 71×47 մետր ընդարձակ բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ՝ երեսպատված դեկորատիվ ֆայանս սալիկներով` զարդարված մայոլիկայով: Մզկիթի հարավ-արևելյան մասում գտնվող մինարեթը՝ 24 մետր բարձրությամբ, մզկիթի՝ իսկզբանե գոյություն ունեցող չորս մինարեթներից (25 մետր բարձրություն) միակն է, երեքը քանդվել են 1945թ․-ից հետո: Կան 28 տաղավարներ, գրադարան՝ հյուսիսում, հիմնական դահլիճ, գմբեթ՝ հարավում և բակ:

Քաղաքի վերակառուցման ընթացքում Խորհրդային տարիներին Կապույտ մզկիթը պահպանվել է, սակայն այն նախ 1931թ․ վերածվել է Երևան քաղաքի թանգարանի, այնուհետև՝ պլանետարիումի, այժմ՝ Հայաստանում Իրանի մշակութային կենտրոններից մեկն է: 

ԱՅԼ

2018


Հոկտեմբերի 07-12-ը Երևանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։

2008


Սեպտեմբերի 29-ին շահագործման հանձնվեցին Երևանի համար երկու շատ կարևոր ճանապարհաշինական հանգույցներ՝ Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա ստորգետնյա անցումը և Սարալանջի խճուղու հարակից ճանապարհները։