ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2022
2022 թվականին լրացավ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնադրվել է Հենրիկ Իգիթյանի կողմից` ժամանակի հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան` այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական հանրապետությունների տարածքում:
Արվեստասեր հանրությունը և մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցել հոբելյանական միջոցառումներին, որը ներառում էր 20-րդ դարի ժամանակակից նկարիչների յուրօրինակ թանգարանային հավաքածու (ժամանակակից արվեստ, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա):
2020 թվականին լրացավ Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը, որի կապակցությամբ գործում էր բացառիկ ցուցահանդես՝ ընդգրկելով 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանքներ: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց թանգարանի ստեղծման պատմությունն ու գործունեությունը, հեղինակներին նվիրված տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր և տարաբնույթ մշակութային միջոցառումներ ու ծրագրեր:
ԱՅԼ
13-րդ դար
Տիրամայր եկեղեցու հիմնադրում (Կաթողիկե): Մատուռը կանգնեցվել է այն վայրում, որտեղ 7-րդ դարում թաղվել է Սուրբ Անանիայի աճյունը: Այսօր այն Սուրբ Զորավոր եկեղեցին է՝ Փարպեցի փողոցում:
1883
Աստաֆիևսկայա փողոցում (ներկայումս՝ Աբովյան փողոց) բացվեցին «Երևան» հյուրանոցը (այժմ ՝ «Գրանդ Հոթել Երևան») և Թիֆլիսից Երևան տեղափոխված հայտնի լուսանկարիչ Լեոնի ֆոտոստուդիա-արհեստանոցը: