ՔԱՐՏԵԶՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ
«Երևանը քո գրպանում» ուղեգիրք
2021 և 2019
«Երևանը քո գրպանում» ("Yerevan in your pocket") անվանումով անգլերեն` 2019թ. (չափը՝ 27MB) և ռուսերեն՝ 2021թ. (չափը՝ 32MB) լեզուներով ուղեգիրք է:
Այն յուրօրինակ է և թույլ է տալիս ամբողջովին բացահայտել Երևան քաղաքը, քանի որ պարունակում է հակիրճ տեղեկատվություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների, կամուրջների, պանթեոնների, թանգարանների, մշակութային կենտրոնների, թատրոնների, համերգասրահների, կինոթատրոնների, հյուրանոցների, ժամանցի և զվարճանքի վայրերի, առևտրի կենտրոնների, սպորտային համալիրների, հրապարակների և այգիների, դպրոցների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների և հյուպատոսարանների, ինչպես նաև՝ ազգային յուրահատկությունների, ռեստորանների, սրճարանների և այլ տեսարժան վայրերի մասին:
Ուղեգրքում ներկայացված են քարտեզներ, անհրաժեշտ զբոսաշրջային օբյեկտների հասցեներ, հեռախոսահամարներ, կայքեր, էլ. հասցեներ, աշխատանքային ժամեր, իսկ մի քանի բաժիններ ներկայացված են նաև QR կոդերով: