ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1850


Հունվարի 2-ին Երևանում բացվում է Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց դպրոցը։


Հունվարի 2-ին Երևանում բացվում է Սբ. Հռիփսիմեի անվան օրիորդաց դպրոցը։ 1884թ.-ին դպրոցը դառնում է իգական պրոգիմնազիա, իսկ 1898թ.-ին` գիմնազիա: Գործում էր Նազարովի փողոցում (այժմ` Ամիրյան) կառուցված հարմարավետ, գեղեցիկ շենքում, որը կանգուն է նաև մեր օրերում։ Այստեղ սովորում էին հիմնականում հարուստների աղջիկները, քանզի ուսումը շատ թանկ էր, և սովորական քաղաքացիները վճարել չէին կարող։ Հետաքրքիր է, որ ընդունելության փաստաթղթերում ծննդյան վկայականից բացի կարևոր էին նաև տեղեկանքները մկրտվելու, առողջական վիճակի և ծաղիկ հիվանդության դեմ պատվաստված լինելու մասին։

Գիմնազիայում մի քանի կարևոր առարկաների հետ (ռուսաց լեզու, թվաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանսերեն) դասավանդել են նաև նկարչություն, երաժշտություն, պար, ձեռագործ, հիգիենա և մի քանի այլ առարկաներ, որոնք արական դպրոցներում չէին դասավանդում։ Հայոց լեզուն պարտադիր առարկաների ցանկում չէր, և սանուհիները բողոքի ու դասադուլների գնով էին նվաճում մայրենին սովորելու իրավունքը։


Կանանց կրթությունը Երևանում 19-րդ դարում

ԱՅԼ

1679


Հունիսի 4-ի երկրաշարժն ամբողջությամբ ավերեց քաղաքը: Հողին է հավասարվել Երևանի ամրոցը, ինչպես նաև հետևյալ եկեղեցիները՝ Պողոս-Պետրոսը, Կաթողիկեն, Զորավորը և Գեթսեմանի մատուռը:

1924


Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակվում է Երևանի գլխավոր հատակագիծը: Հատակագիծը թարմացվեց 1932 թ.-ին: