ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Card image cap

ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԱՐՈՒՄ


Հաճախականություն և վարդակներ


Մտածում եք՝ արդյո՞ք կկարողանաք ապահով կերպով օգտագործել ձեր անձնական էլեկտրական սարքերը Երևանում:

Երևանն, ինչպես և ամբողջ Հայաստանը, աշխատում է 220-230 Վ ստանդարտ լարմամբ և 50 Հց հաճախականությամբ։ Հետևաբար, եթե գալիս եք, օրինակ, Մեծ Բրիտանիայից, Եվրոպական երկրներից, Ավստրալիայից, Ասիայի և Աֆրիկայի տարբեր երկրներից, որտեղ օգտագործում եք 220-240 Վ ստանդարտը, ապա ձեզ հարկավոր չէ գնել լարման փոխարկիչներ:

Պարզապես ստուգեք սարքի կամ դրա սնուցման պիտակի վրայի գրվածք, եթե նշված է «INPUT: 100-240V, 50/60Hz», ապա ձեզ ընդամենն անհրաժեշտ է C տեսակի ճամփորդական ադապտեր, և դուք պատրաստ եք: Հակառակ դեպքում, կարող է անհրաժեշտ լինել սարքի համար լարման փոխարկիչ գնել:



Վարդակներ և խրոցակներ

Հայաստանում հիմնականում կիրառվում են վարդակների և խրոցակների C (E) և F տեսակները, որոնք ստանդարտ եվրոպական տիպեր են:

C-տիպի խրոցն ունի երկու ցցուկ, իսկ F-տիպի խրոցակն ունի նաև երկու կողային հողանցման սեղմիչ: