ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս գտնել
Երևանում բնակարան գտնելու Ձեր փորձը կլինի նույնը, ինչ ցանկացած այլ քաղաքում՝ բազմաթիվ առաջարկներով, անշարժ գույքի գործակալներով և գործարքներով:
Որքա՞ն արժե Երևանում բնակարանների վարձակալությունը:
Վարձակալության արժեքը կախված է շենքի տարածքից, տեսակից, կառուցման տարեթվից և բնակարանի մակերեսից։ Մեկ սենյականոց բնակարանի վարձակալությունը քաղաքի կենտրոնում մոտավորապես կարժենա ամսական $1000 և ավելին:
Եթե փնտրում եք բնակարան նորակառույց շենքում, բայց քաղաքի կենտրոնից մի փոքր հեռու, նախատեսեք ամսական $600 և ավելի բարձր՝ կախված բնակարանի քառ. մետրից և վերանորոգման վիճակից։
Որպես կանոն, որքան հեռու կենտրոնից, այնքան ավելի մատչելի: Բայց այս դեպքում Դուք ստիպված կլինեք գումար ծախսել տաքսու վրա (մեկ ուղևորության համար մոտ $2), քանի որ հասարակական տրանսպորտը դեռ բարեփոխումների գործընթացի փուլում է:
Ավելի մատչելի տարբերակների համար բնակարան փնտրեք Արաբկիր, Նոր-Նորք, Շենգավիթ, Դավթաշեն վարչական շրջաններում։
Այս տարածքներում վարձակալությունը հին շենքերում կարժենա ամսական մոտավորապես $300-$400՝ կենցաղային ամենաանհրաժեշտ պարագաներով:
Որտեղի՞ց սկսել
Դուք կարող եք սկսել ձեր որոնումը միանալով Ֆայբուքյան Find Flatmates / Roommates / Room in Yerevan! խմբին: Հարցրեք խմբի անդամներին այն ինչ փնտրում եք՝ նշելով Ձեր նախատեսած գինը, սենյակների քանակը և վայրը և վստահ եղեք ինչ-որ մեկը անպայման կարձագանքի Ձեր գրառմանը:
Կան նաև բազմաթիվ անշարժ գույքի կայքեր, ինչպիսիք են՝
- estate.am
- list.am
- airbnb.com
- real-estate.am
- besthouse.am
- myreality.am
- realtors.am
- full.am
- akcern.am
- www.bars.am
- www.goldenhouse.am
- www.yerkir-real.com
- www.proinfo.am
- www.elate.am
- www.safehouse.am
- www.sreal.am
- www.alex-r.am
Խորհուրդներ
- Մի վախեցեք սակարկելուց, տանտերերը հաճախ պատրաստ են ավելի ցածր գին առաջարկել երկարաժամկետ վարձակալության դեպքում:
- Եթե դուք չեք ցանկանում միջնորդավճար վճարել անշաժ գույքի գործակալին, փորձեք կացարան գտնել անմիջապես տանտերերից:
- Եթե ցանկանում եք ավելի շատ երաշխիքներ, վարձեք բնակարան airbnb-ով:
- Երևանում Դուք կգտնեք տարբեր ժամանակներում կառուցված և տարբեր որակի շենքեր: Պանելային տներից նախընտրելի են ավելի նոր շենքերը և այսպես կոչված «ստալինկաները»: Դրանք ավելի սեյսմակայուն են և ձմռանը ավելի հեշտ են տաքացվում:
Լրացուցիչ տեղեկություն
- Բրոքերներին վճարվում է միջնորդավճար, որը սովորաբար կազմում է առաջին ամսվա վարձավճարի 50%-ը:
- Երկարաժամկետ համաձայնագրի կամ պայմանագրի դեպքում, միգուցե անհրաժեշտ լինի վճարել առաջին և վերջին ամիսների համար։
- Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: