ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
TGA բիզնես կենտրոնի 6-րդ հարկում գտնվում է «Yerevan Sky» ընտանեկան ռեստորանը, որի ընդարձակ պատուհաններից բացվում են Երևանի հիասքանչ տեսարաններ: Գեղեցիկ, ժամանակակից և էլեգանտ ինտերիեր, որտեղ տիրում է «համեղ» և հարմարավետ միջավայր: Աջափնյակ համայնքի ամենաբանուկ հատվածում գտնվող ռեստորանը աշնան և ձմռան ամիսներին կարող է ընդունել 60, իսկ գարնանն ու ամռանը՝ 120 հյուր: Այստեղ գործում է Աջափնյակի, ինչու չէ՝ նաև Երևանի լավագույն բարերից մեկը:
Ընտանեկան տաքուկ անկյուն լինելուց զատ՝ «Yerevan Sky» ռեստորանը նաև երկուսով ռոմանտիկ հանդիպումների, ժամանցի և կորպորատիվ երեկույթների վայր է: Ի դեպ, ռեստորանն ունի առանձնասրահ՝ նախատեսված 10 անձի համար, որտեղից բացվող երևանյան տեսարանն ապշեցնում է իր գեղեցկությամբ: «Yerevan Sky»-ը ոչ միայն ռեստորան է, որտեղ կարելի է համեղ սնունդ և ըմպելիքներ փորձել, այլև վայր, որտեղ հյուրը կստանա նաև գեղագիտական հաճույք:
«Yerevan Sky»ռեստորանի անվիճելի առավելությունն այստեղ հաճախ կազմակերպվող տարատեսակ միջոցառումներն են։ Իսկ դրանց համար կան բոլոր պայմանները՝ շքեղ բեմահարթակ, ընդարձակ պարահրապարակ, որակյալ երաժշտություն, ֆանտաստիկ լուսավորություն: