ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Jano» արագ սննդի խանութը հիմնադրվել է 1946 թ. Հալեպում՝ Հակոբ-Ճանո Ղազարյանի կողմից: Խանութն իր յուրահատուկ տեսականիով շուտով հայտնի է դառնում, որտեղ նաև մատուցվում էին համեղ ուտեստներ:
1986 թ. Հակոբ-Ճանոն մահանում է, իր գործը փոխանցելով միակ որդուն՝ Հարությունին: Նա ոչ միայն շարունակում է հոր գործը, այլ նաև կրկնապատկում ճաշատեսակները և մեծացնում խանութի համբավը:
2013 թ. Հարությունը տեղափոխվում է Հայաստան և բացում «Jano» ռեստորանը, որտեղ բացի արագ սննդի կետից գործում է նաև ռեստորան: