ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Smoking Chef


«Smoking Chef» սթեյք-հաուզը ներկայանում է պրեմիում դասի սթեյքերով, պատրաստված` «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ֆերմայում բուծվող կարմիր և սև անգուսի բարձրակարգ մսից: «Smoking Chef»-ի համեղ և հյութեղ սթեյք ստանալու գրավականներից են, ինչպես որակյալ միսը, այնպես էլ մսի մշակման և պատրաստման տեխնոլոգիան: Այստեղ սթեյքը պատրաստվում է բնական փայտածխի վրա և հատուկ վառարանում՝ Josper-ում, ինչն էլ համի ու ճիշտ եփվածության կարևոր գործոններից է:

«Մի գավաթ միս, մի կտոր գինի» կարգախոսով սթեյք-հաուզում կարող եք փորձել՝ մարմարե րիբայ, փրայմ անգուս սթրիփլոյն, ֆիլե մինյոն, փորթերհաուս, փրայմ T-bone, թոփ բլեյդ, ֆլանկ սթեյք, իսկ գինու հարուստ տեսականուց ընտրել դրանցից յուրաքանչյուրին համապատասխան գինի:

«Smoking Chef»-ի ճաշացանկը ներկայանում է ուտեստների բազմազանությամբ՝ սթեյքեր, մսային տարբեր ուտեստներ, ծովամթերք, խավարտներ, աղցաններ և յուրահատուկ աղանդեր:


Պուշկինի փող․ 51
+37498670505

ԱՅԼ ՏԵՂԵՐ