ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Flagman


Հարմարավետություն, մաքուր օդ, ջրի աղմուկ և բազմոցի շուրջ կանաչ թփեր. այս ամենը ստեղծում է առավել բարենպաստ մթնոլորտ` վայելելու Ձեր հանգիստը՝ մայրաքաղաքի կենտրոնում։

Ալեք Մանուկյան փողոցի այգում գտնվող ամառային սրճարաններից «Flagman» առանձնանում է իր հանգիստ մթնոլորտով ներդաշնակ ինտերիերով և  համեղ խոհանոցով:

«Flagman»-ի մենյուն պարունակում է ցանկացած խոհանոցի ուտեստ: Սառը և տաք նախուտեստներ` նյուրնբերգյան երշիկների տեսականի և սալյամի, մոցարելլայով պանրի ձողիկներ:

Աղցանների տեսականին նույպես բազմազան է, բայց մենյուի թագուհին չորացրած սալորաչիրով աղցանն է, որն իդեալականորեն համատեղում է տավարի միսը, սալորաչիրը, խնձորն ու հոլանդական պանիրը:

Մենյուում առկա է նաև խոզի, հավի և հորթի մսից պատրաստված տաք ուտեստների լայն տեսականի: Յուրաքանչյուր ուտեստ ընտրացանկում ներկայացված է յուրահատուկ: Ձկնային տաք կերակրատեսակները նույնպես սիրված են  հյուրերի կողմից։


Սայաթ Նովա պող. 26/6
+37495 180 180

ԱՅԼ ՏԵՂԵՐ