ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

El Garden


Եթե սիրում եք բնություն և նախընտրում եք վայելել համեղ ուտեստներ բաց երկնքի տակ, ապա «El Garden»-ը ամենահարմար վայրն է:

Կանաչ տարածք, թափանցիկ վրաններ, ծառերի վրա ճոճանակներ, ամբողջ տարածքում ազատ զբոսնող բադեր ու նապաստակներ, բարեհամբույր սպասարկում, հարուստ ճաշացանկ և իհարկե մաքուր օդ։ Սա դեռ «El Garden»-ին բնորոշ յուրահատկությունների մի մասն է։ 

«El Garden»-ը այլընտրանքային հանգստի անկյուն է Երևանում, որը գտնվում է Մարզահամերգային համալիրի հետնամասում։ 

Ռեստորան կարող եք բարձրանալ աստիճաններով, եթե ցանկանում եք զբոսնել, իսկ եթե նախընտրում եք գալ մեքենայով, ապա կարող եք այնտեղ հասնել Ծիծեռնակաբերդի խճուղու կողմից։ Ռեստորանն ունի մեծ ավտոկայանատեղի:


Ծիծեռնակաբերդի խճ. 8
+37441 490 000

ԱՅԼ ՏԵՂԵՐ