ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Vostan» ռեստորանը բացվել է Աբովյան 8 հասցեում 2017 թ-ի մայիսի 20-ին։ Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ռեստորանի շենքին, որն ամենագեղեցիկ շենքերից մեկն է Երևանում և կառուցվել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից 1884 թ: Շենքը շատ երկար ժամանակ կանգնած էր դատարկ, առանց որևէ վերականգման հույսի: Շենքի ամենահին և գեղեցիկ մասը հենց շենքի դուռն է, որի կողքով անտարբեր չեն անցնում ո՛չ տուրիստները, ո՛չ էլ տեղաբնակները:
Շենքը վերանորոգվել է`պահպանելով իր ճարտարապետական լուծումները, ինչպիսիք են աստիճանավանդակը, հատակի խճանկարը, գեղեցիկ պատուհանները և այլ հին տարրերը:
Շենքի ետնամասի մեծ բակը դարձել է մի գեղեցիկ վայր քաղաքի կենտրոնում, որն ունի ծիրանի ծառեր, թոնիր, վերանորոգված փայտե հին հայկական պատշգամբներ և նստարաններ, որտեղ ամռանը կարելի է անցկացնել շատ հաճելի երեկոներ։ Վերանորոգումից հետո շենքը լցվել է կյանքով և շարունակում է մնալ Երևան քաղաքի մշակութային ժառանգություն:
Մուտքի մոտ «Pregomesh» ապրանքանիշի փոքրիկ խանութը ողջունում է էլեգանտ և հայկական պատմական զարդեր գնահատողներին։ Ռեստորանի նախասրահում այցելուները կարող են նաև ձեռք բերել Ոստանի արտադրած պահածոները։ Ռեստորանը նաև առաջարկում է թարմ թխած հայկական հաց ու լավաշ: Թխելու գործընթացը կարելի է տեսնել ռեստորանի երկրորդ հարկում ՝ թափանցիկ պատուհանների ետևում: