ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
Բացահայտել հայկական խոհանոցի լեգենդար համերը և նորովի ներկայացնել պատմությունը. այս երկուսի վերաիմաստավորումն է «Հայրիկի» ռեստորանի առաքելությունը:
Այստեղ ուտեստները ներկայացվում են նոր մոտեցմամբ՝ բացահայտելով ամենատարբեր մշակույթները և միաժամանակ պահպանելով կապն արմատների հետ: Այս ամենի շնորհիվ իրականություն են դառնում տարիներից ժառանգված ուտեստների ու նոր մոտեցումների յուրահատուկ միաձուլումները։
«Հայրիկ» ռեստորանի միջավայրը պատմում է պատմության, մշակույթի ու ավանդույթների մասին։
Պարոնյան փող. 40
+37433 007 707