ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Yassou


«Yassou» ռեստորանը գտնվում է Պուշկինի 38 հասցեում:  20-րդ դարասկզբին այս շենքը եղել է գործարար Առաքել Աֆրիկյանի առանձնատունը:

Սև տուֆից երկհարկանի շենքի արտաքին հարդարանքը առանձնանում է իր արտահայտիչ զարդաքանդակներով և ավանդական պատշգամբներով: Շենքի ներսում մինչև այժմ էլ դեռ պահպանվել են ուշագրավ գեղարվեստական որմնանկարներ և յուրահատուկ դիզայնով արված պատի բարձրադիր վառարաններ:

«Yassou» ռեստորանը հունական մշակույթի և կենցաղի արտացուլումն է  Երևանի սրտում: Ռեստորանի թիմն ընտրել է Հունաստանի լավագույն գաստրոնոմիական ճաշացանկը:


Պուշկինի փող. 38
+37493 037 037

ԱՅԼ ՏԵՂԵՐ