ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Coba» -ն «Դվին» հյուրանոցի տանիքում գործող բարձրակարգ ռեստորանային բար և լաունջ է:
«Coba»-ում ներկայացված է մայաների հազարամյա պատմությունը, որը մինչ օրս ոգեշնչման և նոր գիտելիքների բացահայտման աղբյուր է:
Ճշգրիտ երկրաչափական պատկերները, բարդ ճարտարապետական հաշվարկները և պատկերների բազմազանությունը դարձել են դիզայներական լուծումների հիմքը։
«Coba» ռեստորանը մի վայր է, որը ձեզ տանում է դեպի պատմության խորքը՝ միևնույն ժամանակ մատուցելով ժամանակակից կյանքի հարմարավետությունն ու հաճույքը:
Յուրաքանչյուր մանրուք մանրակրկիտ հաշվարկված է՝ փոխանցելու մայաների քաղաքակրթության կատարյալ համաչափությունը և հնարավորություն ընձեռելու վայելելու հիասքանչ տեսարաններ դեպի Երևան՝ հին ու կենդանի ՝ լույսի, մշակույթի և հնագույն պատմության քաղաք:
Պարոնյան փող. 40
+37498 441 144