ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
«Ethnograph»՝ ազգագրագետ, ով, պտտվելով հայոց աշխարհի պատմական շերտերում, պեղել ու գտել է ամենատարբեր բաղադրատոմսերը, համեմել այսօրվա կյանքի գույներով ու նոր շունչ տվել հնագույն ուտեստներին՝ ստեղծել է «Զորաց Խոհանոցը»։
«Ethnograph»-ը ապրում է Երևանի ամենահին ու գեղեցիկ շենքերից մեկում ՝ Աբովյան 10 հասցեում, որը կառուցվել է 1870-ականներին ու ծառայել այնքա՜ն տարբեր նպատակների. Այստեղ ապրել է վաճառական Գրիգոր Ամիրյանը, այս շենքում հյուրընկալվել է հայտնի ռուս գրող Մաքսիմ Գորկին, այս շենքում է եղել քաղաքային խորհրդարանը և վարչությունը, ինչպես նաև այն գործել է որպես հիվանդանոց, մինչև իսկ երկրաբանական թանգարան:
«Ethnograph»-ը վստահ է՝ ուտեստերը ոչ միայն համեղ սնվելու, այլև միավորելու համար են․ ինչպես մեր նախնիները հավաքվում էին մեկ սեղանի շուրջ իրիկնահացին, այդպես էլ համախբված անցնում են երեկոները հիմա Էթնո բակում։
«Ethnograph»-ում կարող ես համտեսել «Զորաց Խոհանոցը»-ի յուրահատուկ համերն ու համադրել Հայաստանում առաջին ու միակ բիո գարեջրի՝ Ակադեմիայի 6 տեսակների հետ։
Պատմությունը վերադառնում է քաղաք․․․