ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Hard Rock Cafe Yerevan


«Hard Rock Cafe Yerevan»-ը  գտնվում է մի քանի րոպե հեռավորության վրա Երևանի կենտրոնից և շատ մոտ է այնպիսի տեսարժան վայրերին, ինչպիսիք են Հայաստանի պատմության թանգարանը և Հյուսիսային պողոտան, որը քաղաքի գլխավոր զբոսավայրերից է և որտեղ տեղակայված են բազմաթիվ խանութներ, կոկտեյլ բարեր և ակումբներ: 


«Hard Rock Cafe Yerevan» -ը համալրում է այնպիսի դիտարժան վայրեր, ինչպիսիք են Օպերայի և բալետի Հայաստանի ազգային ակադեմիական թատրոնը և Կասկադի հուշարձանը:

«Hard Rock Cafe Yerevan»-ը գտնվում է անմիջապես քաղաքի պատմական կենտրոնում՝ Պուշկին փողոցում, պատմական նշանակություն ունեցող շենքում։

Վերջինիս գլխավերևում գտնվող տասնվեցանիստ գմբեթը կառուցվել է անվանի հայ ճարտարապետ Ռուբեն Բադալյանի նախագծով, որը ներշնչված է Հայաստանի Լոռու մարզի անտառածածկ բլուրներում թաքնված 10-րդ դարի Հաղպատի վանքի զանգակատնով: Այստեղ նախատեսված է ավելի քան 1000 քառ. մետր տարածք  ուտելու, խմելու և զվարճանալու համար: Սրահը կարող է ընդունել 290 հոգի:

«Hard Rock Cafe Yerevan» -ում կարող եք ըմպել տեղական գարեջուր՝ վայելելով տեղի Legendary Burger-ը: 

«Hard Rock Cafe Yerevan» -ը գերազանց համադրում է նոր համերը սիրված դասականների հետ: 


Պուշկինի փող. 3ա
+37433 505 000