ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ

Card image cap

Tavern Yerevan (Teryan)


«Tavern Yerevan»-ը գործունեության առաջին օրվանից մինչ այժմ երևանցիների և քաղաքի հյուրերի սիրելի վայրերից է: Հայկական ազգային խոհանոցին լավագույնս ծանոթանալու և հայկական մշակույթի շունչը զգալու համար զբոսաշրջիկները նախընտրում են հենց «Tavern Yerevan»-ը, որտեղ կարող են փորձել ինչպես հայկական ավանդական խոհանոցի ամենաբազմազան համերը, այնպես էլ վայելել հայկական ազգային երաժշտություն:

«Tavern Yerevan»-ի խոհարարների մեծ թիմի նպատակն է պահպանել և զարգացնել ազգային խոհանոցի վարպետության ավանդույթներն ու խոհարարական մշակույթը, վեր հանել մոռացված բաղադրատոմսերն ու դրանք ներկայացնել նորովի մատուցմամբ, բարձրացնել հայկական ազգային խոհանոցի ճանաչելիությունն ամբողջ աշխարհում:

«Tavern Yerevan»-ի ճաշացանկը հարուստ է բազում ուտեստներով, որոնցում ամփոփված են հայ ժողովրդի մշակույթը՝ սիրված և հնուց եկած ճաշատեսակներով և ուտեստներով: Ճաշացանկում ներկայացված են ինչպես հայկական նոր ու հին բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստներ, այնպես էլ կովկասյան խոհանոցի լավագույն նմուշներ՝ ուրույն ձեռագրով և յուրահատուկ մոտեցմամբ:


Տերյան փող․ 91
+37410508800, +37496508800

ԱՅԼ ՏԵՂԵՐ