ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ
2002 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.2.18
Քանդակագործ՝ Արսեն Ավետիսյան
Հայ անվանի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի հուշարձանը գտնվում է Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում, 1/1 բնակելի շենքի մոտ, կանաչապատ տարածքում:
Սև տուֆից, 0.85 մ բարձրությամբ կիսանդրին տեղադրված է սրբատաշ բազալտե պատվանդանին, որն ունի 1.80 մ բարձրություն և արձանագրված է.
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ:
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Ավան վարչական շրջան