ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ


1949


Ճարտարապետներ՝ Ստեփան Սաթունց, Իլյա Սուստերովիչ

Գտնվում է Թբիլիսյան խճուղում:

Կառուցվել է 1949 թվականին։ Գտնվում է բարձր ցանկապատված տարածքում՝ խիտ ծառապատ միջավայրում։ Շենքը եռահարկ է, իսկ արևելյան ճակատի կողմից՝ երկհարկ։ Հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Կենտրոնական հատվածը ձգված է (երկարությունը՝ մոտ 50 մ), իսկ աջից և ձախից բութ անկյան տակ կցված են մասնաշենքեր (երկարությունը՝ մոտ 36 մ)։ Ցոկոլային հատվածի բարձրությունը 5 մ է։ Գլխավոր ճակատն ունի երեք մուտք։

Առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են արտադրական սրահները, իսկ երրորդ հարկում՝ վարչական և աշխատանքային սենյակները։

Շենքի ճակատները ձևավորված են բարձր գեղարվեստական ճաշակովդրանցում կիրառված են որմնակամարներ, որմնասյուներ, խորշեր և դեկորատիվ ծաղկային զարդանախշեր։ Բաց գույնի տուֆի և բազալտի համադրությունը շենքին հաղորդում է հանդիսավոր տեսք։ Մուտքերի դռների ձևավորման մեջ օգտագործվել են փորագրված փայտ և կոփածո երկաթ։

Մոնումենտալ ձևերը և լակոնիկ ծավալները զուտ արտադրական նշանակության շենքը վերածում են յուրահատուկ ճարտարապետական ստեղծագործության, որը արտադրական այլ կառույցներից առանձնանում է մանրամասների նուրբ մշակմամբ։ Որպես շինանյութ օգտագործվել են բազալտը, տուֆը, ապակին և երկաթբետոնը։

Շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում միակ կառույցն է, որը նախագծել է ճարտարապետ Ստեփան Սաթունցը։ Այն իր հորինվածքով կրում է միջնադարյան հայկական ճարտարապետության ավանդույթներն ու ոգին։

Շենքը բարձր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց է և իր ոճով մոնումենտալ կլասիցիզմի բնորոշ օրինակ։


Թբիլիսյան խճուղի 20