ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 9 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


XIX դ.


Այգու հյուսիսային մասում է՝ «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի սահմանագծից մոտ 330 մ հյուսիս-արևմուտք:

Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:

Ունի հյուսիս-հարավ ձգված ուղղանկյուն հատակագիծ (չափերն են՝ 11,60 x 5,80 մ): Բաղկացած է իրար կից երկու բաժանմունքից, որոնցից մեկը եղել է հնձան, մյուսը` մառան: Ունեն առանձին մուտքեր արևմուտքից:

Ծածկը քանդված է, հավանաբար, եղել է թաղակապ: Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն նկատվում:

Կառուցված է անմշակ բազալտից, տուֆից, կրաքարից:

Համակառույցի արևմտյան կողմում կա ուղղանկյուն, տնտեսական հոր:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Դալմայի այգիներ