ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՀՆՁԱՆ N 8 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ
XIX դ.
Այգու հյուսիսային մասում է՝ «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի սահմանագծից հյուսիս-արևմուտք:
Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:
Ունի արևելք-արևմուտք
ձգված ուղղանկյուն հատակագիծ (չափերն են՝ 8,70 x 5,60 մ): Ավերված է, կիսաքանդ վիճակով
պահպանվել է արևմտյան պատը: Հյուսիսային, արևելյան, հարավային պատերը պահպանվել են
հատվածաբար: Մուտքը, չի ընդգծվում, հավանաբար, եղել է հարավից: Ծածկը քանդված է, ամենայն
հավանականությամբ, եղել է թաղակապ: Ներսը լցված է փլատակներով, և խաղողի ճզմման ավազան
կամ այլ մանրամասներ չեն երևում:
Կառուցված է անմշակ բազալտից:
Հյուսիսային կողմում պահպանվել են խաղողի թմբային այգիներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան