ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 1 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


XIX դ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.18.2

Դալմայի այգու հյուսիսային մասում է՝ մեղմաթեք հարթության վրա՝ բրոնզ-երկաթեդարյան դամբանաթմբից ոչ հեռու: Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:

Արևելք-արևմուտք ձգվածությամբ, ուղղանկյուն հատակագծով, 10,8 x 6,3 մ արտաքին չափերով, թաղածածկ ու կիսաքանդ կառույց է: Պահպանվել է կիսաշրջանաձև թաղի մի մասը: Պատերին կան կավածեփվածքի մնացորդներ, հարավային պատին՝ փոքր խորշեր: Մուտքը, հավանաբար, եղել է հյուսիսային պատի արևմտյան հատվածից:

Ներսը լցված է փլատակներով: Արևելքից նկատվում են կցակառույցի մնացորդներ: Կառուցված է անմշակ քարերից, թաղը՝ բազալտի և կարմիր տուֆի աղյուսաչափ քարերի համադրությամբ:

Հայտնի է, որ հնձանները հաճախ օգտագործվել են որպես մառաններ, որպիսին կարող է լինել նաև այս շինությունը:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Դալմայի այգիներ