ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՆԱՏՈՄԻԿՈՒՄԻ ՇԵՆՔ


1927 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.89.1

Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան

Գտնվում է Կորյունի և Հերացի փողոցների անկյունում: Զուսպ արտաքինով երկհարկանի շենք է, որի հարթությունները մշակված են դասական ճարտարապետության սկզբունքներով և տարրերով (դորիական սյուներ և այլն): Այստեղ անցկացվում են ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ: Այդ նպատակով շենքն ունի լսարաններ, դահլիճ, կաբինետներ և լաբորատորիաներ:          

1946 թ. Երևանի ջրհեղեղի ժամանակ Հերացու փողոցի այս թևը զգալիորեն վնասվել է և վերակառուցվել նույն տարում:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Կորյունի և Հերացի փողոցների անկյունում