ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XX դ. սկիզբ


Պետ. ցուցիչ՝ 1621

Ճարտարապետ՝ Բորիս Մեհրաբյան

Երկհարկ շենքը գտնվում է Ագաթանգեղոսի (նախկին Պոչտովայա, 26 կոմիսարների) փողոցի թիվ 3 հասցեում` «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի հարևանությամբ: Կառուցվել է Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագծի հեղինակ, քաղաքային տեխնիկ Բորիս Մեհրաբյանի նախագծով: Երևանի 1905-1908 թթ. անշարժ գույքի գնահատման տեղեկագրի համաձայն՝ տունը պատկանում էր Բաբաևներին, ուներ 19 սենյակ, խոհանոց և տնամերձ հողամաս։ Բազմաֆունկցիոնալ, գործարարական մա­կե­րեսներով եկամտաբեր տուն էր, բերում էր 3750 ռուբլի մաքուր եկամուտ։ Խորհրդային կարգերի հաստատման ժամանակ պատկանել է Կարագաշյանին։ Ազգայնացվել է 1925 թ.: Նույն տարում տան առաջին հարկում եղել են արհեստանոցներ, երկրորդ հարկում գործել է մանկատուն: 1980-ական թթ. շենքում տեղակայված էր թիվ 16 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այժմ գործում է Ջիվանու ան­վան աշուղական դպրոցը (հիմնադրվել է 1997 թ.): 

Շենքի հատակագիծը ձգված ուղղանկյունի է։ Սենյակները դիրքորոշված են դեպի հարավ-արևելք (փողոց) և հյուսիս-արևմուտք (բակ): Փողոց նայող ճակատը երեսապատված է երևանյան սրբատաշ տուֆով և քանդակազարդ է:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ագաթանգեղոսի փող. 3