ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԳԵՐԵԶՄԱՆՈՑ «ԱՐԻՆ ԲԵՐԴԻ ՊԱՆԹԵՈՆ»
1970 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.5.5
Գտնվում է Նուբարաշեն թաղամասում՝ Արին Բերդ (Էրեբունի) ամրոցից 2 կմ հարավ:
Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) «Արին Բերդ» գերեզմանոցը հիմնադրվել է
1961 թ.: 1970 թ. այստեղ՝ բլրալանջին, առանձնացվել է քաղաքային պանթեոնի տարածք, որը գերեզմանատան ընդհանուր տարածքից սահմանազատվել է պատվավոր ծառուղով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»
ՊՈԱԿ-ի արշավախումբը 2016 թ. ամռանը պանթեոնում հաշվառել է Հայոց պատմության և մշակույթի անվանի գործիչների շուրջ 250 գերեզման: Հիշատակենք նրանցից մեկ տասնյակին՝
1. Գուսան Հավասի (Մարկոսյան Արմենակ Պարսամի) - 1896-1978, աշուղ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
2. Գյուլզադյան Արաքսյա Կարապետի - 1907-1980, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի
3. Սևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի - 1904-1981, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ և ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
4. Աղաբաբյան Սուրեն Բարդուղի - 1922-1986, գրականագետ, քննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
5. Գաբրիելյան Ավետ (Տեր-Գաբրիելյան Ավդեյ) Կարապետի - 1899-1983, ջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
6. Համբարձումյան Սերգո Իսկանդարի - 1910-1983, ծանրորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
7. Երկաթ Միհրան Արմենակի - 1921-1986, օպերային երգիչ (դրամատիկ բարիտոն), ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
8. Բեքարյան Արա Վաղինակի - 1913-1986, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
9. Մազմանյան Միքայել Դավթի - 1899-1971, ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
10. Շերենց Ազատ Արմենակի –
1913-1993, հայ կատակերգակ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Բազմաթիվ գերեզմաններ այսօր գտնվում են սողանքի գոտում, տապանաքարերը
տեղաշարժված են, կոտրված, թեքված կամ շրջված, բացակայում են բրոնզե քանդակները:
Գերեզմաններն ունեն լքված տեսք:
1990 թ., տարածքի հողերի սողանքի պատճառով, Նուբարաշենի պանթեոնը փակվել է, որոշ գերեզմաններ տեղափոխել են այլ գերեզմանոցներ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան