ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ
Ոսկերչական «Նուշ» ապրանքանիշի ստեղծումը հիմնված է հին հայկական զարդանախշերին ժամանակակից գեղարվեստական հնչեղություն տալու գաղափարի վրա: Մտահաղացման շարժառիթը զարդանախշերի նրբագեղությունն ու բազմազանությունը նոր և վառը գույներով ներկայացնելու հնարավորությունն է՝ օգտագործելով ոսկերչական էմալի – արծնապակու հարուստ ներկապնակը: Արծնապակու կիրառումը ենթադրում է միայն ձեռքի աշխատանք, այնպես որ յուրաքանչյուր իր բացառիկ է և անկրկնելի:
Ավելին, իմպրովիզացիայի ազատությունը թույլ է տալիս ստեղծել բացառիկ զարդեր նոր զարդանկարային կառուցվածքներով ու էմալի նոր գունային լուծումներով՝ մնալով հարազատ հեռավոր ժամանակների հայկական դեկորատիվ արվեստի իրական մոտիվներին:
Մկրտչյան փող. 10