ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ

Card image cap

«Արարատ» Հայկական Կոնյակ


«Արարատ» կոնյակների արտադրության հիմքերը դրվել են 1887 թվականին: 

Կոնյակների ուղին սկսվում է շռայլ հայկական արևով լցված Արարատյան դաշտավայրից և Տավուշի լեռնային տարածաշրջանից, որը հայտնի է իր անտառներով և աներևակայելի մաքուր օդով:


Խորհրդանշական խմիչքի հիմնական բաղադրիչներն են Արարատյան դաշտում աճեցված խաղողը, կովկասյան կաղնու փայտը, որից պատրաստվում է հնացման տակառները, Կաթնաղբյուրի ակունքի ջուրը և վարպետների տաղանդը, ովքեր պահպանում են «Արարատ» կոնյակների արտադրության հարուստ ժառանգությունը:


«Արարատ» կոնյակները հայտնի են աշխարհի ավելի քան 50 երկրներում և նրանց  ամբողջ գաղտնիքը Հայաստանի արևի, ջրի և հողի մեջ է:



Իսակովի պող․ 2
+37410 510 100