ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀՈՒՇԱՐՁԱՆ ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐ ՓԱՇԱՅԻ
2001 թ.
Քանդակագործ` Տիգրան Արզումանյան
Ճարտարապետ` Է. Աբաղյան
Հուշարձանը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում՝ Պողոս Նուբար փաշայի անվան զբոսայգում:
Կիսանդրի է՝ տեղադրված հարթակի վրա կանգնեցված
բարձր ու սրբատաշ պատվանդանին: Պողոս Նուբար փաշայի դիմագծերը ռեալիստական են: Պատվանդանի դիմային ճակատին բրոնզե տառերով գրված է.
ՊՈՂՈՍ / ՆՈՒԲԱՐ / ՆՈՒԲԱՐՅԱՆ :
Նյութը` բրոնզ, գրանիտ:
Պողոս Նուբար փաշան (Պողոս Նուբար Նուբարյան, 1851-1930) եղել է հայ հայտնի գործարար և
բարեգործ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից և առաջին նախագահ, հայկական ազգային շարժման առաջնորդներից, Եգիպտոսի հայազգի եռակի վարչապետ
Նուբար փաշա Նուբարյանի որդին: Ղեկավարել է սփյուռքահայ ազգային պատվիրակությունը Փարիզի
խաղաղության վեհաժողովում: Նրա շնորհիվ է կառուցվել Նուբարաշեն բնակելի թաղամասը
(հիմնադրումը՝ 1930 թ., նախագիծը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի), որտեղ բնակություն
են հաստատել Հունաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից և Բուլղարիայից հայրենադարձված
հայեր:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան