ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿՐԱԿ - ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
1960
Պետ. ցուցիչ՝ 1.6.128
Ճարտարապետ՝ Էդուարդ Սարապյան
Նկարիչ՝ Վալենտին Պոդպոմոգով
Գտնվում
է Հանրապետության և Ստեփան Շահումյանի անվան հրապարակները միացնող զբոսայգում: Կառուցվել
է Հայաստանի խորհրդայնացման 40-ամյակի առթիվ:
Եռաստիճան
պատվանդանին կանգնեցված 5 մ բարձրությամբ մույթերը վերմանասում միանում են պղնձե լայն
օղակով, որի վրա ուռուցիկ տառերով գրված է.
ՀԱՎԵՐԺ
ՓԱՌՔ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԸՆԿԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ:
Մույթերի
կենտրոնում տեղադրված է հավերժական կրակով թասը: Հուշարձանն առանձնանում է ոճական հակիրճությամբ: Նյութը գորշ, սրբատաշ գրանիտն է: Հավերժական կրակով
առաջին հուշարձանն է Հայաստանում:
Շահումյանի անվան պուրակ