ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան


«Փոքրիկ Էյնշտեյն»-ը գիտության ինտերակտիվ թանգարան է, որտեղ հնարավոր է ծանոթանալ տարատեսակ ֆիզիկական երևույթներին:


«Փոքրիկ Էյնշտեյն»-ը  գիտության թանգարանում ներկայացված են էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող շուրջ 25 ցուցանմուշ։ Ցուցանմուշները բերվել են Ռուսաստանից և Չինաստանից։

Թանգարանը բացվել է 2016 թվականին։ Նախքան բացվելը համահիմնադիրները կազմակերպել են ինտերակտիվ շոու ծրագրեր, հիմնել են գիտական կենտրոններ, որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարողացել են ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին, թողարկել են հայալեզու գիտական հավաքածուներ։ 

Թանգարանը նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար: Այստեղ ներկայացված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն թե՛ առօրյա կյանքում, և թե՛  գիտության մեջ: Այցելուները կարող են դիպչել ցուցանմուշներին որպեսզի ծանոթանան  տարատեսակ ֆիզիկական երևույթներին:

«Արքիմեդի լծակի» միջոցով թանգարանում կարելի է բարձրացնել 32 կիլոգրամանոց գունդը:


Սուրբ Աբգար թագավորի փող. 38
+37498 316 789