ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Card image cap

Արհեստագործության Վերնիսաժ


Վերնիսաժը բաց շուկա-ցուցահանդես է Երևանի կենտրոնում, որտեղ դուք կգտնեք հայկական ձեռագործ գլուխգործոցներ, բացառիկ հուշանվերներ և արվեստի գործեր:


Դուք կարող եք զբոսնել Վերնիսաժում՝ առանց որևէ բան գնելու, վայելել և հիանալ գեղանկարներով, տպավորիչ ձեռագործ հուշանվերներով, արհեստագործական իրերով, քանդակներով, մետաքսե շարֆերով, յուրահատուկ զարդերով, հայկական ավանդական տարազներով ձեռագործ տիկնիկներով, պայուսակներով, շախմատի կամ նարդու փայտե քանդակներով զարդարված յուրահատուկ խաղատախտակներով, ժողովրդական հնաոճ իրերով, գորգերով և այլ հրաշալիքներով:

Բացի հուշանվերներից և հայկական արվեստի գործերից, դուք կզարմանաք, ի թիվս այլ բաների․ կտեսնեք ստացիոնար հին հեռախոսի, ռադիոյի և մագնիտոֆոնի մասեր, վինտաժային սպասք, մեդալներ և չափազանց հին այլ իրեր:

Եթե գեղանկար եք ցանկանում գնել, կարող եք այցելել նաև Մարտիրոս Սարյանի հուշարձանի մոտ գտնվող մեկ այլ վերնիսաժ․ դա Նկարիչների վերնիսաժն է:

Այցելե՛ք Վերնիսաժ, և ձեզ հետ վերցրեք արևոտ Հայաստանից մի փոքրիկ կտոր:


Վերնիսաժը սկսվում է Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտակայքից, ավելի հստակ՝ Հանրապետության փողոցից, և ավարտվում Վարդան Մամիկոնյանի հուշարձանով:

Շուկան լիարժեք գործում է հանգստյան օրերին: Սակայն աշխատում է նաև շաբաթվա մյուս օրերին՝ ժամը 10.00-ից 18.00-ն:

Առաջարկվող տևողությունը 2 ժամ է։


Փ. Բուզանդի փ. 1