ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ
Լիոնի այգին գտնվում է Էրեբունու վարչական շրջանում՝ թաղապետարանի հարևանությամբ: Ժողովրդի շրջանում հայտնի էր նաև «Թոխմախյան գյոլ» անվամբ՝ տարածքում գտնվող լճի պատվին:
Այստեղ է գտնվում Վարդավառի արհեստական լիճը: Այն ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, հայոց արքա Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել «Արգիշտի ծով»։ Ներկայումս լիճը օգտագործվում է նաև «վինդսերֆինգ» սպորտաձևի սիրահարների կողմից։
2010-2011 թթ. այգին ամբողջովին վերանորոգվել է Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ, վերանվանվել է ի պատիվ Լիոն քաղաքի և դարձել երկու քաղաքների բարեկամության խորհրդանիշը:
Էրեբունի վարչական շրջան