ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԳԻՆԵՐ

Card image cap

Դիանա Աբգարի Անվան Զբոսայգի


Վերակառուցումից հետո 2019թ. հունիսին մայրաքաղաքում շահագործման հանձնված՝ Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կրում է հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, Հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը:

Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև՝ ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային ցայտող շատրվանների յուրօրինակ լուծումներով:

600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծելու պատկերներ և անցկացնելու ջրալուսային երեկոներ՝ երաժշտության ուղեկցությամբ:

Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել:


Սարյան-Մաշտոցի պողոտա