ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՔԱՆԴԱԿ «ՍՊԱՍՈՒՄ»


1930-ական թթ.


Տեղադրված՝ 2000 թ.

Քանդակագործ՝ Ստեփան Թարյան

Ձուլումն իրականացրել են Սու­րեն և Աննա Թարյանները

Վերականգնող-դրվագող՝ Ներսես Չարխչյան

 

Դեկորատիվ արձան է՝ տեղադրված Օղակաձև զբոսայգում, Ալեք Մանուկյան փողոցի հարևանությամբ։ Հեղինակն է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ, բեմանկա­րիչ Ստեփան Թարյանը (Ստեփան Թարխարարյան, 1899-1954)։

Մանրակերտն ստեղծվել է 1930-ական թթ․, գիպսից։ Ստեփան Թարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ քանդակի ձուլումն իրականացրել են քանդակագործի զավակները՝ Սու­րեն և Աննա Թարյանները։

Հուշար­ձա­նի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել է 2000 թ․ հուլիսի 29-ին։

Բրոնզաձույլ է, պատվանդանը՝ գրանիտից, ունի 1․8 մ բարձրություն:

 

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ


Երևանի քաղաքապետարան


Օղակաձև զբոսայգի