ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Ալեքսանդր Շիրվանզադե
Քանդակագործ՝ Ա. Հարությունյան
Ճարտարապետ՝ Ֆ. Դարբինյան
Նյութ՝ Բրոնզ, գրանիտ
Տարեթիվ՝ 1958
Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935) հայ գրող, արձակագիր, դրամատուրգ:
Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձրագույն նվաճումներից է, այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, մասնավորապես հոգեբանական արձակի և դրամատուրգիայի պատմության մեջ:
Բացառիկ է Շիրվանզադեի դերը 20-րդ դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Գրողի բազմաթիվ ստեղծագործություններ բեմադրվել են հայ թատրոնում, նրա երկերի հիման վրա Հայֆիլմում նկարահանվել են «Նամուս» (1925 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Պատվի համար» (1956 թ.), «Մորգանի խնամին» (1970 թ.), «Քաոս» (1973 թ.) կինոնկարները:
Ալեքսանդր Շիրվանզադեի կիսանդրին գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում՝ Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի առջև։ Հուշարձանը տեղադրվել է 1958 թվականին։