ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Արմենուհի


Ճարտարապետ՝ հեղինակ Հռիփսիմե Սիմոնյան

Նյութ՝ Կերամիկա

Տարեթիվ՝ 2009


«Արմենուհի» քանդակը հայ քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծել է 1968 թվականին։ Այն միայն մեկ անգամ ցուցադրվել է Հայաստանի նկարիչների միությունում։ 2009 թվականին քանդակագործի ընտանիքը «Արմենուհի» կերամիկական քանդակը նվիրել է Երևան քաղաքին։ Արձանի բացման արարողությանը Սիրահարների այգում ներկա են եղել քանդակագործի որդին՝ ճարտարապետ Արծվին Գրիգորյանը, թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը, աշակերտները, արվեստագետներ։


«Սիրահարված մարդիկ ավելի լավ են գեղեցկությունը գնահատում։ Իսկ սիրահարների այգի գալիս են սիրահարվածները։ Արվեստը պետք է շփվի շրջապատի հետ, մարդկանց հետ՝ արվեստանոցում մնալու փոխարեն։ Մորս բոլոր գործերում նրա հոգեկան աշխարհն եմ զգում, ինձ համար հիմա նա ինձ հետ է»,- Արծվին Գրիգորյան:


Սիրահարների այգի, Բաղրամյան փող.