ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Գևորգ Չաուշ


Քանդակագործ՝ Լ. Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Ժ. Պողոսյան

Նյութ՝ Բազալտ

Տարեթիվ՝ 2007


Գևորգ Չաուշի հուշարձան, գտնվում է Երևանի Աջափնյակ համայնքում՝ Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Չաուշի անվան հրապարակում, տեղադրվել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին, ի պատիվ ազատագրական պայքարի հերոս հայդուկապետ Գևորգ Չաուշի։ 

Հուշարձանը կառուցված է բազալտից, ընդհանուր բարձրությունը 12 մետր է, բուն արձանի բարձրությունը՝ 7 մետր։ Արձանը տեղադրվել է հրապարակի կենտրոնի բարձունքի վրա։ Հերոսի աջ ձեռքը և ոտքը խրված են լեռների մեջ, ինչով հեղինակը ցանկանում է ասել, որ երկիրը կանգուն է, և ոչ մեկին չի տրվելու, իսկ մյուս ձեռքում՝ հրացանն է։ Չաուշը ներկայանում է որպես պահապան և քաջարի զինվոր՝ հայացքն ուղղված դեպի Արարատ լեռը։ Հեղինակը քանդակը միտումնավոր չի հասցրել կատարյալ մշակվածության՝ քարի կոպտությամբ ցույց տալով սարերում կռված, սարերում մեռած մարդու կերպարը։


Բաշինջաղյան և Արզումանյան փ. խաչմերուկ