ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2007
Պետ. ցուցիչ՝ 1.1.18
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ՝ Ժիրայր Պետրոսյան
Արևմտահայ
ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, Արաբոյի, Աղբյուր Սերոբի, Զորավար Անդրանիկի
և Հրայր Դժոխքի զինակից, ֆիդայապետ Գևորգ Չաուշին (Գևորգ Ղազարյան, 1870–1907) նվիրված
հուշարձանը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան
փողոցների խաչմերուկում, Գևորգ Չաուշի հրապարակում։
Հուշարձանի
բացումը տեղի է ունեցել 2007 թ. սեպտեմբերի 29-ին։ Բազալտակերտ արձանը տեղադրված է
հրապարակի կենտրոնում՝ բարձունքի վրա։ Չաուշն ամուր կանգնած է հայրենի հողի վրա, թիկնած՝
ժայռին, հայացքն ուղղած դեպի բիբլիական Արարատ լեռը։ Ժայռի ստորին ճակատին փորագրված
է. ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ
Հուշարձանի
ընդհանուր բարձրությունը 12 մ է, արձանի բարձրությունը՝ 7 մ:
Բաշինջաղյան և Արզումանյան փողոցների խաչմերուկ