ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Հովհաննես Այվազովսկի


Քանդակագործ՝ Յու. Պետրոսյան

Ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան

Նյութ՝ Բրոնզ, գրանիտ

Տարեթիվ՝ 2003


Հովհաննես Այվազովսկի (Այվազյան) — Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ: 

Ստեղծել է շուրջ 6000 կտավ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիք» (1850 թ.), «Սև ծովը» (1881 թ.), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885 թ.), «Ալիքների մեջ» (1898 թ.), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889 թ.) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման: Նրա գործերից պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։ Նա համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը: 

Հովհաննես Այվազովսկու հուշարձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Կամերային երաժշտության տան մոտ: Տեղադրվել է 2003 թվականին։



Օղակաձև զբոսայգի