ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1907


«Շուստով և որդիներ» ընկերությունը շահագործման հանձնեց Հրազդան գետի առաջին էլեկտրակայանը:


Էլեկտրալարերը տեղադրվեցին այն փողոցում, որտեղ գտնվում էր Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուկայի հրապարակում և Աստաֆիևսկայա փողոցում:

ԱՅԼ

1857


Բացվեց առաջին դեղատունը, որը պատկանում էր Շախնազարովներին։ Քաղաքային զբոսայգում սկսվեց շատրվանի շինարարություն:

1936


Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցվում է «Մոսկվա» կինոթատրոնը։