ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Card image cap

1959


Կառուցվում են Մատենադարանի, Ծածկած շուկայի և Գիտությունների ազգային ակադեմաիայի շենքերը:


Հայկական ՍՍՌ Կուլտուրայի մինիստրության պաշտոնական օրգանը՝ «Սովետական Արվեստ» ամսագիրը 1959 թվականի դեկտեմբերին լույս տեսած տարեվերջյան համարում հետաքրքիր ծաղկաքաղ է ներկայացնում, թե Երևանում ինչ նշանակալի շենք-շինություններ են կառուցվել և շահագործման հանձնվել անցնող տարվա ընթացում։ 

Ըստ այդմ, 1959 թվականին շահագործման են հանձնվել երևանցիների կողմից սիրված և հայտնի այնպիսի շենքեր, ինչպիսիք են, օրինակ, Մատենադարանի շենքը՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյան, Բաղրամյան պողոտայում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը՝ ճարտարապետ Սամվել Սաֆարյան, Երևանի Պարարվեստի ուսումնարանի (ներկայում՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջ) շենքը՝ ճարտարապետ Գևորգ Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի որդին, Կոմիտասի պողոտայում գտնվող Ծածկած շուկայի շենքը՝ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ 

Բացի այդ, ըստ հրապարակման, այդ տարում շահագործման է հանձնվել նաև Ծերեթելի փողոցն իր շենքերով՝ ճարտարապետներ Ռ․ Իսրայելյան և Ռ․ Ալավերդյան, ինչպես նաև բնակելի շենքեր Չարենցի և Թումանյան փողոցներում՝ ճարտարապետներ Հ․ Բաբաջանյան, Վ․ Հյուսյան, Գ․ Սարգսյան։

ԱՅԼ

1957


Օպերայի հրապարակում կանգնեցվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի (քանդակագործներ Արա Սարկիսյան և Ղուկաս Չուբարյան) բրոնզե հուշարձանները։

11-րդ դար


Քաղաքը դարձավ առևտրի կարևոր կենտրոն, որն անմիջականորեն կապված էր այն ժամանակվա Հայաստանի մայրաքաղաք Անիի հետ: Իշխան Ապիրատը պատվիրեց կառուցել Մամրի ոռոգման ջրանցքը (1031):