ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ

Card image cap

Perfect Smile շուրջօրյա ստոմատոլոգիական կլինիկա


Perfect Smile ժամանակակից ատամնաբուժարանների ցանցի նպատակն է ապահովել բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ՝ համատեղելով մասնագիտական փորձը, նորագույն տեխնոլոգիաները և անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ։

Այստեղ աշխատում են փորձառու և որակավորված բժիշկներ, որոնք մշտապես հետևում են ոլորտի միջազգային զարգացումներին և կիրառում առաջատար բուժման մեթոդներ։ Կլինիկան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում՝ նվազագույն ցավով և առավելագույն հարմարավետությամբ։

Ծառայություններ

  • Թերապևտիկ ստոմատոլոգիա
  • Կարիեսի և բարդացած դեպքերի բուժում
  • Ատամների պրոֆեսիոնալ մաքրում, սպիտակեցում
  • Օրթոպեդիկ և օրթոդոնտիկ լուծումներ
  • Ատամների իմպլանտացիա
  • Էսթետիկ ստոմատոլոգիա
  • Մանկական ստոմատոլոգիա
  • Ստոմատոլոգիական տուրիզմ

Perfect Smile-ի առավելություններից են խիստ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը, գործիքների լիարժեք ստերիլիզացիան, հարմարավետ և հանգիստ միջավայրը, ինչպես նաև բարեհամբույր սպասարկումը։ Մենք կարևորում ենք պացիենտի վստահությունն ու անվտանգությունը՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որտեղ ատամնաբուժական այցը դառնում է հնարավորինս հանգիստ և կանխատեսելի։

Կլինիկայի առանձնահատկությունները`
  • 24/7 սպասարկում
  • 600+ նոր հաճախորդ ամսական
  • Անվճար ռենտգեն
  • Առցանց խորհրդատվություն
  • 2 մասնաճյուղ
  • Անվճար կայանատեղի, մետրո
  • Ընդհանուր անզգայացում

Ձեր ժպիտը կյանքեր է փրկում - Կլինիկաների եկամտի 1%-ը ուղղվում է թափառող շների խնամքին և փրկությանը։



Perfect Smile ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է ոչ միայն ատամների բուժում Հայաստանում, այլ ամբողջական և բացառիկ փորձառություն՝ սկսած առաջին առցանց խորհրդատվությունից մինչև ժամանումը և հարմարավետ հանգիստը Հայաստանում։

  • Դիմավորում օդանավակայանում
  • Հարմարավետ կեցություն Երևանում
  • Անհատական ուղեկցում ատամնաբուժարան
  • Հանգստի կազմակերպում՝ ներառյալ այցելություններ Հայաստանի ամենագեղեցիկ և յուրահատուկ վայրեր (մինչև 3 անձ նույն արժեքով):


Ավետ Ավետիսյան 1
+37499 422 988