ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱՅԻ ՄՈՒՍԱՆ
1972
Պետ. ցուցիչ՝ 1.3.11
Քանդակագործ՝ Երվանդ Քոչար
Գտնվում
է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ)
տարածքում: Քանդակը ստեղծվել է Մերգելյան ինստիտուտի պատվերով:
Գեղարվեստական
խորհուրդը չի հաստատել դրա տեղադրումը, սակայն քանդակը, այնուամենայնիվ, տեղադրվել
է։ Նախատեսվում էր այն կանգնեցնել ինստիտուտի հանդիպակաց պուրակում, սակայն հետագայում
տեղափոխվել է ինստիտուտի փակ բակ՝ տեսողների քանակը սահմանափակելու նպատակով։
Քանդակը
պատկերում է հանգիստ դիրքով կիսապառկած, կարծես մեդիտացիայի մեջ գտնվող մուսային, որը
տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ այլ հատվածներում նրա մարմնից դուրս են սողոսկում մեխանիզմների
բեկորները, լարերն ու զսպանակները։ Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն
քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից պահպանվել է հիմնական առանցքը։
Այս
կիսաիրական, կիսաերևակայական կերպարը հենված է հայկական կարասի վրա, որից նախատեսվում
էր, որ մեղմ շիթով ջուր հոսի։