ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ

Card image cap

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՈՒՆ


1970


Պետ. ցուցիչ՝ 1.6.151
Ճարտարապետ՝ Ժաննա Մեշչերյակովա
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի (Բաբայան)
Խեցեգործ, գեղանկարիչ` Հմայակ Բդեյան

Գտնվում է Օղակաձև զբոսայգում:

Մայրաքաղաքի կարևորագույն մարզական օջախներից է։ 1970 թ. շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։

1984 թվականից շենքը կրում է անվանի շախմատիստի անունը։ Այստեղ է գործում Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շենքի ծավալատարածական հորինվածքը պարզ է և արտահայտիչ։ Կառույցն ունի շախմատային նավակ հիշեցնող անսովոր եռանկյունաձև հորինվածք։ Ճակատները երեսապատված են Անիի սրբատաշ տուֆով։

Գեղարվեստական ձևավորման գլխավոր թեման շախմատն է։ Ճակատները զարդարված են շախմատի յոթ պղնձե խաղաքարերով։ Երկրորդ հարկի սրահի պատերը ձևավորված են շախմատային գունավոր խճանկարով։

Ներսում տեղադրված է Տիգրան Պետրոսյանի դիմաքանդակը (1965, քանդակագործ՝ Արա Սարգսյան, տեղադրվել է 2014 թ.)։ Տան հարևանությամբ կանգնեցված է նրա կիսանդրին (1989, քանդակագործ՝ Արա Շիրազ, ճարտարապետ՝ Կարլեն Անանյան), ինչպես նաև խաղաքարերի խեցեղեն օրինակներ (հեղինակ՝ Հմայակ Բդեյան)։

Շախմատի տունը խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցներից է և ճարտարապետ Ժաննա Մեշչերյակովայի ամենահայտնի աշխատանքը։

 


Խանջյան փող. 50ա
+37410 554 923